Logo

«Միլանը» կփորձի օգտագործել Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:09 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան»: Ֆրանսիական «Էկիպ»-ի հաղորդմամբ՝ իտալական ակումբը մտադիր է օգտագործել 23-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը: Դոնարուման անվստահ է զգում ՊՍԺ-ում, իսկ «Ռեալի» դեմ թույլ տված սխալն ավելի է բարդացրել նրա դրությունն ակումբում: Դրանից բացի, երիտասարդ դարպասապահը դժգոհ է, որ խաղաժամանակը կիսում է Կեյլոր Նավասի հետ:

«Միլանում» ուշադիր հետևում են իրավիճակին, և եթե մինչև ամառ լուրջ փոփոխություն չլինի, ակումբն ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ նրան վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը փարիզյան ակումբի շարքը համալրել էր 2021 թվականի հուլիսին: 

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Դոնարուման անցկացրել է 22 հանդիպում, բաց թողել 20 գնդակ և 8 խաղում՝ անառիկ պահել դարպասը:

Նավասը 22 խաղում 21 գոլ է ընդունել (նույնպես 8 «չոր» հանդիպում):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա