Logo

«Միլանը» համաձայնեցրել է «Ցրվենա Զվեզդայի» հարձակվողի հետ պայմանագիրը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:40 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Marko Lazetichi

Իտալական «Միլանն» առաջիկայում պայմանագիր կկնքի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Մարկո Լազետիչի հետ։

Կողմերը, ինչպես Թվիթերում տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները։ Նշվում է, որ իտալական ակումբը 5 մլն եվրո կվճարի 18-ամյա խաղացողի համար, ինչպես նաև գործարքում կներառի տոկոսներ նրա հետագա վաճառքից։

Ավելի վաղ խոսվում էր Լազետիչի նկատմամբ ռուսական «Զենիթի» հետաքրքրության մասին։ Ռուսական կողմը պատրաստ էր կրկնել միլանցիների առաջարկը, բայց ֆուտբոլիստի ներկայացուցիչները նախապատվությունը տվել են իտալական ակումբին։

Ընթացիկ մրցաշրջանում Լազետիչը 21 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 7 գոլի հեղինակ։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը 1,5 մլն եվրո է գնահատել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա