
«Միլանը» առաջիկա ժամերի ընթացքում կարող է փակել «Ատալանտայի» պաշտպան Անդրեա Կոնտիի գործարքը։
Ինչպես հաղորդում է Tutto Mercato Web-ը, կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն։ Իտալացի երիտասարդ պաշտպանը անգամ հայտարարել է, որ պատրաստ է չմեկնել հանգստի եւ ստորագրել «Միլանի» հետ պայմանագիրը։
Նշվում է, որ ներկայումս «Ատալանտայի» ղեկավարությունը աշխատում է Թոմաս Ֆակետի տեղափոխության վրա, այդ իսկ պատճառով Բերգամոն ներկայացնող ակումբը դեռ չի շտապում վաճառել Կոնտիին։