Logo

5 թիրախ. «Միլանը» 100 միլիոնանոց տրանսֆերային արշավ է նախատեսում (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:33 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանը» մտադիր է զգալիորեն ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիները» նախատեսում են մոտ 100 մլն եվրո ծախսել 5 տրանսֆերի վրա. միլանյան գրանդի թիրախում են «Լիլի» ֆուտբոլիստներ Սվեն Բոթմանն ու Ռենատու Սանշեշը, «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, «Բրյուգեի» ռմբարկու Շառլ դե Կետելաերեն ու «Սասուոլոյի» առանցքային խաղացող Ջանլուկա Սկամական:

Հավելենք, որ Ա Սերիայի 31 տուրից հետո «Միլանը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետապնդողներ «Ինտերին» և «Նապոլիին» գերազանցելով 1 միավորով:  


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա