Logo

«Լացիոն» մերժել է «Սիթիի» 140 միլիոնանոց առաջարկը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:47 / 10.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտնել է, որ իրենք մերժել են «Մանչեսթեր Սիթիի»՝ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու առաջարկը:

«Սերգեյը չի վաճառվում, և երբեք տրանսֆերի չենք հանել նրան: Նա անչափ կարևոր է մեզ համար: Դրա համար էլ մերժեցինք «Սիթիի»՝ 140 միլիոն եվրոյի առաջարկը»,- Լոտիտոյի խոսքը մեջբերում է Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում հռոմեական ակումբի կազմում սերբ կիսապաշտպանը մասնակցել է 45 հանդիպման, դարձել 10 գոլի և 12 ասիստի հեղինակ:

Միլինկովիչ-Սավիչի՝ «Լացիոյի» հետ գործող համաձայնագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա