Logo

Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում կամ Ֆրանսիայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Միլինկովիչ Սավիչ

«Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդ», կա՛մ ՊՍԺ՝ գրում է Նիկոլո Սկիրան:

«Լացիոն» պատրաստ է հրաժարվել իր կենտրոնական կիսապաշտպանի ծառայություններից 70 մլն եվրո փոխհատուցման դիմաց:

Նշվում է, որ մանկունիական ու փարիզյան ակումբները պատրաստ են բանակցել տրանսֆերի շուրջ:

Ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 5-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա