Logo

Միլիտաոն բաց է թողնելու «Մալյորկայի» դեմ խաղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:14 / 14.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բաց է թողնելու Լա լիգայի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղը, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

Լրագրող Մարիո Կորտեգանան էլ հայտնում է, որ բրազիլացին գրիպ է և իրեն թույլ է զգում: Կորոնավիրուսի թեսթը բացասական արդյունք է տվել, ինչը նշանակում է, որ նա կկարողանա մասնակցել 29-րդ տուրում կայանալիք «էլ Կլասիկոյին»:

«Մալյորկա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ ժամը 23:55-ին:

Մարտի 20-ին՝ նույն ժամին, «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» մրցելու է «Բարսելոնայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա