Logo

Միլիտաոն՝ «Սիթիի» դեմ խաղում «Ռեալի» կատարած քամբեքի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:03 / 15.06.2022ՍՊՈՐՏ
null

Էդեր Միլիտաոն էմոցիոնալ կերպով է նկարագրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալի» կատարած քամբեքը։

«Դժվար ժամանակներ անցկացրել ենք, բայց մենք միշտ հավատացել ենք, որ կարող ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու հաղթել 14-րդ տիտղոսը։ Մենք երբեք չենք դադարել հավատալ։ Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց միշտ հավատացել ենք։

Ես համաձայն եմ Մոդրիչի այն պնդմանը, որ ամենաուրախ քամբեքը ՊՍԺ-ի դեմ խաղում էր, իսկ ամենադժվարը՝ «Սիթիի» դեմ խաղում։ Մենք շատ ջանքեր էինք գործադրում այդ խաղում, բայց Մահրեզը գոլ խփեց, որից հետո մեր գլխում բազմաթիվ մտքեր առաջացան։

Երբ Ռոդրիգոն առաջին գոլը խփեց, մենք հասկացանք, որ դա կրկին հնարավոր է։ Ֆուտբոլում շատ բաներ կարող են տեղի ունենալ»,- մադրիդյան ակումբի պաշտպանի խոսքն է հաղորդում Marca-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա