Logo

Միլիտո. «Ինտերը» հարմար ակումբ կլինի նրա համար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:22 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերի» ու Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Միլիտոն կարծում է, որ «Յուվենտուսի» վինգեր Պաուլո Դիբալան, որն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից, կփայլի միլանյան ակումբում։

«Եկեք տեսնենք՝ արդյոք «Ինտերը» կգնի՞ Պաուլո Դիբալայի տրանսֆերային իրավունքը։ Նա յուրաքանչյուրին կարող է օգտակար լինել իր որակներով։ Եթե կա շանս, ապա պետք է ձեռք բերել նրան։

«Ինտերը» կարիերային նոր շունչ հաղորդելու տեսանկյունից հարմար ակումբ կլինի Դիբալայի համար, ու նա ստիպված չի լինի փոխել առաջնությունը։ Նա քաջածանոթ է Ա Սերիային, ուստի հարմարվելու անհրաժեշտություն չի լինի»,- Միլիտոյի խոսքն է հաղորդում La Gazzetta dello Sport-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա