Logo

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մոնակո»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:11 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն կարիերան կշարունակի «Մոնակոյում»՝ հայտնում է «մոնեգասկների» պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական ակումբը «Լիվերպուլին» վճարել է 15 մլն եվրո (ևս 3 մլն նախատեսված է որպես հավելավճար):

Մինամինոյի և VBET ընկերության պաշտոնական գործընկեր «Մոնակոյի» միջև կնքված պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականը:

Ճապոնացին «Լիվերպուլում» ելույթ էր ունենում 2020 թվականի հունվարից: Նա «կարմիրների» կազմում անցկացրած 55 խաղում խփել է 14 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա