Logo

Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 09.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
984984 1 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

Հունգարական «Ֆեհերվարի» հետ Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշեց եվրագավաթներում: Դա Բիչախչյանի մարզչական հարուստ կարիերայում եվրագավաթային 21-րդ հանդիպումն էր, որից 20-ում փորձառու մարզիչը ղեկավարել էր շիրակցիների գործողությունները:

Վարդան Բիչախչյանը դարձավ իր սաների հետ եվրագավաթներում բոլորից շատ խաղ անցկացրած մարզիչը՝ գերազանցելով Վարդան Մինասյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինիս գլխավորությամբ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում ընդհանուր առմամբ 20 խաղ են անցկացրել:

Բիչախչյանի համար եվրագավաթների հերթական մրցաշարը 7-րդն է մարզչական կարիերայում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն իր նախկին մարզիչ Անդրանիկ Ադամյանին, որի գլխավորությամբ «Շիրակը» 9 անգամ մասնակցել է եվրագավաթների մրցաշարերին:

Gandzasar vs Shirak 15 960x640 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

«Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում կայացել է 2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրա գլխավորությամբ շիրակցիները հուլիսի 5-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայացած խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Ռուդարին»: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1) և «Շիրակը» մտավ հաջորդ փուլ, որտեղ երկու խաղերում էլ զիջեց Իսրայելի «Բնեյ Եհուդային» (0-2, 0-1):

Մեր ընտրանին

Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներին մասնակցել են «Արարատի» ներկայիս ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանն ու Կարեն Մուրադյանը: Ընդ որում, Մկոյանը «Ռուդարի» հետ Գյումրիում կայացած պատասխան խաղում ինքնագոլի հեղինակ էր դարձել:

Բիչախչյանի գլխավորությամբ 6 անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, «Շիրակը» 4 անգամ հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել: Այդ ցուցանիշով Բիչախչյանն Աբրահամ Խաշմանյանի հետ մարզիչների մեջ ռեկորդակիր է:

215004653 4503995486300702 3614667915681442291 n 960x640 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթների մրցաշարերում առավել շատ հանդիպումներում իրենց թիմերը գլխավորած մարզիչների ցուցանիշները՝ նշելով նաև եվրագավաթների մասնակցության թիվը (մրց.) և նվաճած հաջորդ փուլի ուղեգրերի քանակը (փուլ):

Մարզիչներ Մրց. Փուլ Խ Հ Ո Պ Գ Մ %
1. Վարդան Բիչախչյան 7 4 21 4 6 11 15-27 18 28,5
2. Վարդան Մինասյան 6 3 20 6 2 12 20-35 20 33,3
3. Արկադի Անդրեասյան 6 3 18 4 3 11 14-32 15 27,7
4. Անդրանիկ Ադամյան 9 18 2 4 12 13-39 10 18,5
5. Վարուժան Սուքիասյան 7 1 18 2 1 15 8-39 7 12,9
6. Աբրահամ Խաշմանյան 4 4 16 7 4 5 21-20 25 52
7. Սևադա Արզումանյան 5 10 0 1 9 3-21 1 3,3
8. Սարգիս Հովսեփյան 3 1 8 4 0 4 8-16 12 50
9. Արմեն Գյուլբուդաղյանց 3 1 8 2 1 5 5-15 7 29,1
10. Սամվել Դարբինյան 3 1 8 1 1 6 6-18 4 16,6

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա