Logo

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
k TO19jvb38 - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր․ «Տորինո» 3-1 «Ռոմա»Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո: 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 խաղի (24-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն քառյակը եզրափակող «Յուվենտուսից» հետ մնալով 8 միավորով:

imago1002133597s - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր․ «Լայպցիգ» 0-0 «Հոֆենհայմ»Սարգիս Ադամյանը, որը վնասվածքի պատճառով նախորդ 2 հանդիպումներում բացակայել էր իր թիմի հայտացուցակից, փոխարինման է մտել ավելացված ժամանակի 1-ին րոպեին: Նա ակումբային ֆուտբոլում վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել մարտի 14-ին՝ փոխարինման մտնելով Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Շտուտգարտի» դեմ կայացած մրցավեճում (0-2): 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում (բոլորում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում ընթանում է 12-րդ տեղով՝ վտանգավոր գոտում գտնվող «Հերտային» (16-րդ հորիզոնականում է), որի համեմատ մեկ հանդիպում ավելի է անցկացրել, գերազանցելով 6 միավորով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Աստանա» 3-1 «Կիզիլժար»․ Տիգրան Բարսեղյանը 66-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում ձևակերպվել է խաղի վերջնահաշիվը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: Թիմակից Վարազդատ Հարոյանը երկրորդ անընդմեջ մրցավեճում դուրս է մնացել հայտացուցակից: 27-ամյա Բարսեղյանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 6 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում, իսկ 28-ամյա Հարոյանն ասպարեզ է մտել 4 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում): «Աստանան» 14 թիմի պայքարում 1-2-րդ տեղերն է կիսում «Տարազի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Կայրաթ» 2-2 «Տոբոլ»․ Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում, 25-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ 80-րդ րոպեին, զգուշացվելով ևս մեկ անգամ, հեռացվել խաղադաշտից: Նա վերջին անգամ կարմիր քարտ էր ստացել անցյալ տարվա նոյեմբերի 21-ին՝ Ղազախստանի առաջնության «Կայրաթ» – «Կիզիլժար» հանդիպմանը (2-3): 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: «Կայրաթը» 14 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է բաժանում հենց «Տոբոլի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Տարազ» 1-0 «Ակժայիկ»․ դաշտի տերերի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: «Տարազն» անպարտելի է առաջնությունում՝ 6 հանդիպումներում տոնելով 4 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի: Թիմը «Տոբոլի» հետ մրցաշարում ամենից քիչ գոլ բաց թողած թիմն է (4-ական գնդակ են ընդունել): «Տարազը» 14 թիմի պայքարում 1-2-րդ հորիզոնականներն է կիսում «Աստանայի» հետ:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 5-րդ տուր․ «Զլատե Մորավցե» 1-0 «Ժիլինա»Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 23 մրցավեճ (13-ը՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը՝ 3-րդ տեղը զբաղեցնող «Սպարտակ Տռնավայից» հետ մնալով 2 միավորով:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 7-րդ տուր․ «Անորտոսիս» 0-2 «Օմոնիա»․ Հովհաննես Համբարձումյանը, որը բաց էր թողել իր թիմի՝ առաջնությունում նախորդ 2 հանդիպումները, մասնակցել է ամբողջ խաղին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ (14-ում՝ հիմնական կազմում) ու խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում գտնվում է 4-րդ տեղում՝ լավագույն եռյակը եզրափակող ԱԵԼ-ին զիջելով 14 միավորով:

bfjMBeQaNYc - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 2-րդ խումբ, 20-րդ տուր․ «Մուրոմ» 0-2 «Օլիմպ-Դոլգոպրուդնի»Արթուր Սարկիսովը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 38-րդ և 64-րդ րոպեներին: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 75-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը վերջին անգամ գոլ էր խփել 2019 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Ազգային լիգայում «Ենիսեյի» կազմում գրավել էր «Նիժնի Նովգորոդի» դարպասը: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 5 անգամ (4-ում՝ հիմնական կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում գլխավորում է աղյուսակը՝ մոտակա հետապնդողներ «Վոլգա Տվերից» ու «Դինամո Մոսկվա-2»-ից առաջ անցնելով 10-ական միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Լոկոմոտիվ Մոսկվա» 4-1 «Ռոստով»Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին: Նա վերջին 3 պաշտոնական հանդիպումներում (բոլորն էլ՝ առաջնությունում) չի հայտնվել իր թիմի մեկնարկային կազմում: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի (11-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Ախմատ» 3-1 «Խիմկի»Արշակ Կորյանը, որը վնասվածքից ապաքինվելուց հետո միայն նախորդ տուրում էր շարք վերադարձել ու փոխարինման մտել «Տամբովի» դեմ մրցավեճում (1-0), այս անգամ էլ փոխարինման է մտել 87-րդ րոպեին: 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: «Խիմկին» 16 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում:

168674973 3897033470365105 6413797005885787796 n - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 10-րդ տուր․ «Վելես Սարսֆիլդ» 2-0 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանը փոխարինման է մտել 60-րդ րոպեին: 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 9 մրցավեճ (6-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում 7-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Դեֆենսա ի Խուստիսիայի» և «Ատլետիկո Տուկումանի» հետ:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Ռիգա» 4-0 «Դաուգավպիլս»․ Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 56-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման (1-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 1 գոլ: «Ռիգան» 8 թիմի պայքարում 1-2-րդ հորիզոնականներն է բաժանում «Վալմիերայի» հետ:

Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

Pje4b yIqPc 960x640 - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 4-րդ տուր․ «Լամիա» 0-0 «Լարիսա»․ Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով առաջնության 7-րդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում գտնվում է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր զբաղեցրած թիմերը: «Ապոլոնին» 7-րդ հորիզոնականում գտնվող «Լարիսայից» բաժանում է 7 միավոր:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Դինամո Բրյանսկ» 2-1 «Կրասնոդար-2»Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նրա թիմակիցներից Հարություն Գրիգորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին, իսկ Լևոն Բայրամյանը 4-րդ անընդմեջ խաղում բացակայել է թիմի հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 23 անգամ (16-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ 17-րդ տեղով ընթացող «Ակրոնից», որը վտանգավոր գոտում է, առաջ լինելով 3 միավորով։

bMBF4lgRhSA 960x720 - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 4-րդ տուր․ «Պանայտոլիկոս» 1-0 «Ապոլոն»Անդրե Չալըշըրն առաջնության 4-րդ անընդմեջ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում «Ատրոմիտոսի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ հորիզոնականներ գրաված թիմերը: «Ապոլոնին» 7-րդ տեղում գտնվող «Լարիսայից» բաժանում է 6 միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Կայսար» 1-1 «Ատիրաու»․ դաշտի տերերից Գեղամ Ղադիմյանը փոխարինման է մտել 52-րդ րոպեին: Հյուրերից Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանը մասնակցել են ամբողջ խաղին: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: 28-ամյա Ղադիմյանն ընթացիկ առաջնությունում 6 մրցավեճ է անցկացրել (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 4 հանդիպման է մասնակցել (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 3 (3-ն էլ՝ հիմնական կազմում): «Կայսարը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ «Ատիրաուն» գտնվում է նախավերջին՝ 13-րդ տեղում:

M9vnkBFHXYQ 960x699 - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Ակտոբե» 0-3 «Շախտյոր Կարագանդա»․ դաշտի տերերից Արմեն Մանուչարյանն ամբողջական խաղ է անցկացրել: Հյուրերից Սոլոմոն Իմե Ուդոն եղել է հիմնական կազմում ու փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 85-րդ րոպեին, ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 26-ամյա Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել Ղազախստանի ընթացիկ առաջնության 6 հանդիպումներում (բոլոր դեպքերում էլ՝ մեկնարկային կազմում): 25-ամյա Ուդոն անցկացրել է 6 մրցավեճ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ գրանցելով 1 արդյունավետ փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանը մասնակցել է 5 խաղի (2-ը՝ հիմնական կազմում): «Ակտոբեն» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Շախտյորը» (թիմից խախտումների պատճառով հանվել է 3 միավոր) 11-12-րդ տեղերն է բաժանում «Արիսի» հետ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Սոչի» 2-1 ԲԿՄԱ․ Էրիկ Վարդանյանը 3-րդ անընդմեջ պաշտոնական հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին (1-ը՝ գավաթի խաղարկությունում): 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 1 խաղի (փոխարինման է մտել), ևս 8 մրցավեճի հայտավորված է եղել, բայց հանդես գալու հնարավորություն չի ստացել: «Սոչին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն քառյակը եզրափակող «Ռուբինին» զիջելով 3 միավորով:

166557400 926212441498401 9066355618215601084 n - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Տոմ» 0-0 «Վելես»․ Արտյոմ Սիմոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 11 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում գտնվում է 19-րդ տեղում՝ 16-րդ հորիզոնականից, որը գրավելու դեպքում դուրս չի մնա առաջնությունից (այդ դիրքում այժմ «Կրասնոդար-2»ն է), հետ մնալով 8 միավորով:

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 22-րդ տուր․ «Կրեմեն» 1-1 «Չեռնոմորեց»Արթուր Ավագիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ (18-ում՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Վերեսից», որի համեմատ 2 մրցավեճ ավելի է անցկացրել, հետ մնալով 3 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 հորիզոնականներ գրաված թիմերը:

157870881 2882636978645487 5608765083384177556 n - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 29-րդ տուր․ «Քրինս» 0-1 «Շաֆհաուզեն»․ Օհան Ջորկաեֆը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 20 մրցավեճ (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը՝ աղյուսակը եզրափակող «Կյասոյին» (վերջին տեղ գրավածը լքելու է մրցաշարը) գերազանցելով 2 միավորով:

Հունգարիայի 3-րդ դիվիզիոն, Արևելյան գոտի, 30-րդ տուր․ «Կիշվարդա-2» 0-0 «Բալաշադյարմատ»․ Աբով Ավետիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 19-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 մրցավեճ (17-ը՝ մեկնարկային կազմում): «Կիշվարդա-2»-ը 20 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

original 960x719 - Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 14-րդ տուր․ «Ցյուրիխ Մ21» 0-4 «Սիոն Մ21»․ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 16 թիմի պայքարում 11-12-րդ հորիզոնականներն է բաժանում «Սիոն Մ21»-ի հետ: Վերջինս «Ցյուրիխ Մ21»-ի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր․ «Լիլ» 1-1 «Մոնպելյե»Միշեր Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն անպարտելի է վերջին 14 պաշտոնական խաղերում (11-ը՝ առաջնությունում, 3-ը՝ գավաթում)՝ գրանցելով 7-ական հաղթանակ և ոչ-ոքի: «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում՝ լավագույն հնգյակը եզրափակող «Լանսից» հետ մնալով 6 միավորով:

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա