Logo

Մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:36 / 31.05.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստանի հավաքակա-անվանացուցակ

Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը ժամանել է Սկոպյե, որտեղ երկու օրից Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի՝ նույն տարիքային խմբի թիմին։

ՀՖՖ-ն ներկայացրել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնած ֆուտբոլիստների անվանացուցակը:

Դարպասապահներ՝

Արման Ներսեսյան (ԲԿՄԱ)

Լյովա Կարապետյան («Շիրակ») 

Պաշտպաններ՝

Էրիկ Սիմոնյան (ԲԿՄԱ)

Արսեն Գալստյան (ԲԿՄԱ)

Վոլոդյա Սամսոնյան (ԲԿՄԱ)

Նարեկ Ալավերդյան (ԲԿՄԱ)

Տիգրան Այունց («Ուրարտու»)

Արման Ղազարյան («Ուրարտու»)

Պետրոս Մանուկյան («Ուրարտու»)

Նորայր Նիկողոսյան («Նորավանք»)

Կիսապաշտպաններ՝

Արամ Խամոյան (ԲԿՄԱ)

Միքայել Միրզոյան (ԲԿՄԱ)

Նարեկ Աղասարյան («Ուրարտու»)

Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)

Կարեն Նալբանդյան («Նորավանք»)

Նարեկ Գրիգորյան («Յագելոնիա», Լեհաստան)

Հարձակվողներ՝

Միսակ Հակոբյան (ԲԿՄԱ)

Գևորգ Տարախչյան («Նոա») 

Արմեն Հովհաննիսյան («Զիմբրու», Մոլդովա)։

Նշվում է, որ Երջանիկ Ղուբասարյանն ու Դարոն Իսկենդերյանը հավաքականին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում։

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 2-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա