Logo

Հայաստանի Մ21 հավաքականը մարզական հավաք է սկսել

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:30 / 21.03.2022ՍՊՈՐՏ
ՀՖՖ Մ21 հավաք

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք է սկսել նաև մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը, որը պատրաստվում է 2023 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղին։

Մարտի 29-ին մեր թիմը Բաչկա Տոպոլա քաղաքում հյուրընկալվելու է Սերբիայի հասակակից հավաքականին։

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստ։ 

Դարպասապահներ՝ Սերգեյ Միքայելյան («Փյունիկ»), Հարություն Մելքոնյան (ԲԿՄԱ), Լյովա Կարապետյան («Շիրակ»)

Պաշտպաններ՝ Էրիկ Սիմոնյան, Արտյոմ Գյուրջյան, Արսեն Գալստյան, Նարեկ Ալավերդյան (բոլորն էլ՝ ԲԿՄԱ), Արման Ղազարյան («Ուրարտու»), Երջանիկ Ղուբասարյան («Հանզա Լյունեբուրգեր», Գերմանիա), Անտոնի Կազարյան («Պոնֆեռադինա Բ», Իսպանիա), Սերգեյ Կոչկանյան («Ռոստով», Ռուսաստան)

Կիսապաշտպաններ՝ Արամ Խամոյան, Միքայել Միրզոյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Կարեն Նալբանդյան («Նորավանք»), Դարոն Իսկենդերյան («Լաս Վեգաս Լայթս», ԱՄՆ)

Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Մարտին Գրիգորյան, Գրենիկ Պետրոսյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Գևորգ Տարախչյան («Նոա»), Արմեն Հովհաննիսյան («Զիմբրու», Մոլդովա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա