Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Մինչև ո՞ւր. ռեկորդներ, որոնք Ռոնալդուն ու Մեսին դեռ կարող են սահմանել

asd6 - Մինչև ո՞ւր. ռեկորդներ, որոնք Ռոնալդուն ու Մեսին դեռ կարող են սահմանել

Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն չեն բավարարվում այն ամենով, ինչ արդեն հաղթել են: Նրանք գնում են ու դեռ գնալու են նոր ռեկորդների և նվաճումների ետևից:

Մեսին ու Ռոնալդուն թույլ չտվեցին, որ իրենց մասին երկրպագուները գոնե մի փոքր «մոռանան», և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկուսն էլ փոխեցին իրենց ակումբները: Մեկը հեռացավ իր կյանքի ակումբից, իսկ մյուսը վերադարձավ այն ակումբ, որտեղ գրանցեց իր առաջին ֆուտբոլային հաջողությունները:

ՊՍԺ-ում ու «Մանչեսթեր Յունայթեդում» նրանք իրենց կարիերայի վերջին տարիները տիտղոսներով ու նոր մրցանակներով անցկացնելու լավ հնարավորություններ ունեն: ՊՍԺ-ին ու «Յունայթեդին» էլ բախտ է վիճակվել իրենց կազմում ունենալ եզակի, ու ինչո՞ւ ոչ, գուցե նաև անկրկնելի այս խաղացողներին, կամ ինչպես Գվարդիոլան էր ասել՝ «նրանց հետ ոչ ոքի պետք չէ համեմատել»:

Messi and Ronaldo keep on soaring - Global Times

Այն ամենն, ինչին Ռոնալդուն ու Մեսին արդեն հասել են, կմնա պատմության մեջ, բայց նրանք դեռ ունեն նպատակներ ու մարտահրավերներ (ընդ որում՝ ոչ քիչ), որոնց մտադիր են հասնել մինչև իրենց կարիերայի ավարտը: Եթե կան մարդիկ, որ կարծում են՝ այս ֆուտբոլիստները ՊՍԺ ու ՄՅՈւ են տեղափոխվել հանգստանալու, ապա շատ քիչ են ֆուտբոլ դիտել ու չեն ճանաչում նրանց: Խոսում ենք կենդանիների մասին, որոնք զգում են ռեկորդի հոտն ու անմիջապես հարձակվում՝ դրան հասնելու համար: Իրենց նոր ակումբներում նրանց համար բացվում են այդ նվաճումներին հասնելու նոր հնարավորություններ:

Նշանակալի ռեկորդներ, որոնց նրանք արդեն հասել են

Ռոնալդուն ու Մեսին գրեթե նվաճել են ամեն ինչ՝ թիմային ու անհատական մակարդակով: Միջազգային ասպարեզում անհասանելի թվացող երազանք է աշխարհի չեմպիոնությունը, բայց միջազգային տիտղոս այս ֆուտբոլիստներն ունեն: Մեսին այս տարի Արգենտինայի հավաքականի հետ դարձավ Ամերիկայի գավաթակիր՝ «հավասարվելով» Ռոնալդուին, որն էլ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016-ին՝ Պորտուգալիայի ընտրանու կազմում:

Ինչ վերաբերում է անհատական նվաճումներին, գլխավոր մրցանակից՝ «Ոսկե գնդակից» այս ֆուտբոլիստները միասին ունեն 11 հատ: 6-ը՝ Մեսին, 5-ը՝ Ռոնալդուն: Այս մասին, իհարկե, գիտեն բոլորը, ուստի՝ խոսենք այս ֆուտբոլիստների ամենամեծ առավելության՝ գոլերի ցուցանիշներից:

Իռլանդիայի հավաքականի դարպասը խփած 2 գոլերով Կրիշտիանուն դարձավ մեկ հավաքականում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն այս խաղի պատմության մեջ: 111 գոլով նա առաջինն է, և շրջանցեց իրանցի ֆուտբոլիստ Ալի Դաեին: Ի դեպ՝ Ռոնալդուն ամռանը նաև դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 14 գոլով. «Իհարկե՝ բոլոր ռեկորդներն էլ կարևոր են եղել, որոնք խփել եմ իմ կարիերայում, բայց այս ռեկորդն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Այս նվաճումն ինձ իսկապես հպարտության զգացություն է պատճառում», – գրել էր պորտուգալացին ֆեյսբուքյան իր էջում:

Euro 2020: Cristiano Ronaldo equals world record, Portugal qualify

Մեսին արդյունավետության հետ կապված գրեթե մրցակից չունի ակումբային մակարդակում: Նա ոչ միայն Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է (խփած 474 գոլով. Ռոնալդուն իր հաշվին ունի 311-ը), այլ նաև Չեմպիոնների լիգայի պատմության՝ մեկ ակումբում խփած գոլերի քանակով (120): ՉԼ պատմության լավագույն ռմբարկուն, ընդհանուր հաշվարկով, Ռոնալդուն է՝ խփած 134 գոլով՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում:

Պետք չէ մոռանալ նաև, որ Մեսին Իսպանիայի առաջնության մեկ խաղարկությունում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է: 2011/12 մրցաշրջանում միայն Լա լիգայում նա խփեց 50 գոլ: Մեսիին է պատկանում նաև Պիչիչների ռեկորդը, որի, կարելի է ասել, հավաքածուն ունի արգենտինացին. 8 անգամ Մեսին դարձել է Լա լիգայի լավագույն ռմբարկու, որոնցից 5-ը՝ վերջին 5 տարիներին: Միջազգային մակարդակում Մեսիի հաջորդ ռեկորդն ավելի քան մոտ է. նրան ընդամենը 1 գոլ է պակասում, որ հավասարվի Պելեին (77) ու դառնա հարավամերիկյան հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն: Եվս երկու գոլ, և նա կդառնա միանձնյա առաջատար այդ աղյուսակում:

Մեր ընտրանին

Ռեկորդներ, որոնց դեռ Մեսին ու Ռոնալդուն կարող են հասնել

Այս մրցաշրջանում Մեսին ու Ռոնալդուն հրաշալի հնարավորություն ունեն մի քանի այլ հարթակում իրենց ցուցանիշները բարելավելու հարցում: Կրիշտիանու Ռոնալդուն, օրինակ, հենց այս տարի կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Կրիշտիանուն 1 խաղով է զիջում «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին այդ ցուցանիշով: Կասիլյասն անցկացրել է 177 խաղ, Ռոնալդուն՝ 176: Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում Մեսին անցկացրել է 149 հանդիպում:

Ռոնալդուն ու Մեսին կարող են ոչ միայն գերազանցել այլ ֆուտբոլիստների սահմանած ռեկորդները, այլ նաև հնարավորություն ունեն գերազանցելու իրենք իրենց: Օրինակ՝ Մեսին Չեմպիոնների լիգայում ամենատարբեր թիմերին գոլ խփած ֆուտբոլիստների աղյուսակում առաջինն է: Լեոն 36 տարբեր թիմերի դարպասն է գրավել ՉԼ-ում: ՉԼ այս խաղարկությունում ՊՍԺ-ի հետ միևնույն խմբում են ընդգրկված «Մանչեսթեր Սիթին», «Բրյուգեն» և «Լայպցիգը»: Արգենտինացին գրավել է միայն «Սիթիի» դարպասը:

Messi Hits Historic Champions League Scoring Feat

Այս ցուցանիշով Ռոնալդուն էլ շատ հետ չի մնում իր հավերժական մրցակցից: ՉԼ-ում Կրիշտի զոհերի թիվը 35-ն է, բայց նա այդ թիվն ավելացնելու ավելի լավ հնարավորություններ ունի, քանի որ «Յունայթեդի» հետ միևնույն խմբում ընդգրկված «Վիլյառեալի», «Ատալանտայի» և «Յանգ Բոյզի» դարպասը Ռոնալդուն չի գրավել: «Վիլյառեալին» ու «Ատալանտային» նա խոցել է, բայց ոչ թե ՉԼ-ում, այլ Իսպանիայի և Իտալիայի առաջնություններում:

Չեմպիոնների լիգայում Մեսին ևս մեկ մարտահրավեր ունի: Նա ամեն ինչ անելու է՝ ՉԼ գավաթների թվով հասավարվելու Ռոնալդուին: Մեսին 4 անգամ է հաղթել ՉԼ-ն, Ռոնալդուն՝ 5 (4-ը՝ «Ռեալում», 1-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»): Ռոնալդուն էլ, իր հերթին, պետք է փորձի 6-րդ անգամ դառնալ ՉԼ հաղթող. այդ ցուցանիշով նա կդառնա ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաշատ ՉԼ հաղթած ֆուտբոլիստը՝ «Ռեալի» լեգենդ Խենտոյի հետ միասին:

Ռոնալդուն մտադիր է նաև առաջ շարժվել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուների սանդղակում: «Ռեալում» նա հասել է գրեթե անհասանելի բարձունքի այս առումով՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 451 գոլով (երկրորդը Ռաուլն է՝ 323 գոլով): ՄՅՈւ-ի կազմում Ռոնալդուն դարձել է 118 գոլի հեղինակ և բավական հեռու է ակումբի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիից, որը «կարմիր սատանաների» մարզաշապիկով դարձել է 253 գոլի հեղինակ: Սակայն CR7-ը մոտ ապագայում կարող է հավասարվել/շրջանցել իր մարզչին՝ Ուլե Գունար Սուլշերին, որը խփել է 126 գոլ: Եթե Ռոնալդուն կրկնի նախորդ մրցաշրջանի իր ցուցանիշը (36 գոլ), ապա կշրջանցի նաև «Յունայթեդի» մեկ այլ լեգենդար հարձակվողի՝ Ռուդ վան Նիստելռոյին, որը մանկունիանցիների կազմում խփել է 150 գնդակ:

Գոլային մրցակցությունը Ռոնալդուի ու Մեսիի միջև դեռ կշարունակվի: Transfermarkt-ի տվյալներով՝ այս պահին Կրիշտիանուն դարձել է, ընդհանուր առմամբ՝ 785 գոլի հեղինակ (674-ը՝ ակումբներում, 111-ը՝ Պորտուգալիայի հավաքականում): Մեսին, իր հերթին, խփել է 748 գոլ (672-ը՝ «Բարսելոնայում», 76-ը՝ Արգենիտնայի հավաքականում):

Նույն առաջնությունում, թե տարբեր՝ այս ֆուտբոլիստների պայքարը դեռ չի ավարտվել: Մբապեն, Հալանդն ու այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ արդեն ցանկանում են գահն իրենց ձեռքը վերցնել, բայց Ռոնալդուին ու Մեսին դեռ իրենց կարիերան չեն ավարտել, դեռ «ողջ» են և պայքարելու են ամենաբարձր մակարդակներում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Հակիմ Զիեշը՝ իտալական գրանդի թիրախում

  • 89

Մխիթարյանը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

  • 483

Օնանա. «Երազանքս իրականացավ»

  • 266

Երբ Գալտյեն պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

  • 104

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմայի» երկրպագուներին (տեսանյութ)

  • 448

«Մոնցան» մտադիր է թիմ հրավիրել թոփ ֆուտբոլիստների

  • 881

«Ռոման» նոր տրանսֆեր է իրականացրել

  • 338

Լյուկ դե Յոնգն ու Ադամա Տրաորեն լքել են «Բարսելոնան»

  • 1357

Բեռլուսկոնիի «Մոնցան» մտադիր է խոշոր տրանսֆեր իրականացնել

  • 375

«Մանչեսթեր Սիթին» նոր դարպասապահ ունի

  • 496

Տոլիսոն վերադարձավ «Լիոն»

  • 233

Ա Սերիան հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունն «Ինտեր»

  • 2379

Ռիշարլիսոնը՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ

  • 359

«Մանչեսթեր Սիթին» այսօր կարող է տրանսֆեր հաստատել

  • 753

Մաքսիմ Մայրովիչը նշել է «Ուրարտու» տեղափոխվելու շարժառիթը

  • 102

Վիդալը կարող է դառնալ Բալեկյանի թիմակիցը

  • 108