Logo

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.06.2019Սամբո
Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր - Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:09

-

-

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում պայքարի են դուրս եկել սամբիստները:

Դավիթ Գրիգորյանը(82 կգ) դարձել է երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր՝ հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին:

Դավիթ Գրիգորյանը պայքարն սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։

Սա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։

Հունիսի 23-ին սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Մեր մյուս սամբիստների արդյունքները՝ այստեղ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա