Logo

Պյանիչը չի ցանկանում թուրքական ակումբից վերադառնալ «Բարսելոնա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:06 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Միրալեմ Պյանիչ

Ստամբուլի «Բեշիքտաշում» վարձակալությամբ հանդես եկող բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», քանի որ իրեն լավ է զգում Թուրքիայում։

Նա, ինչպես նշում է Diario Sport-ը, ուզում է մնալ թուրքական ակումբում։ 

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա մարզիկը 13 խաղ է անցկացրել այդ երկրի առաջնությունում՝ դառնալով 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե «Բեշիքտաշը» ցանկանում է կատալոնական ակումբից գնել Պյանիչի տրանսֆերային իրավունքները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա