Logo

Միրոսլավ Կլոզեն՝ ավստրիական ակումբի գլխավոր մարզիչ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն կարիերայում առաջին անգամ հիմնական թիմ գլխավորեց: Գերմանացին ստանձնել է ավստրիական «Ալտախի» ղեկը՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ալտախը» 2021/22 մրցաշրջանում Ավստրիայի բարձրագույն դիվիզիոնում վերջին հորիզոնականն է զբաղեցրել, սակայն պահպանել է տեղն էլիտայում։ Ավելի վաղ Կլոզեն աշխատել է «Բավարիայի» մարզչական շտաբում։

Միրոսլավ Կլոզեն 2018-20 թվականներին գլխավորել է «Բավարիայի» Մ17 թիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա