Logo

Միշել Տեր-Զաքարյանը՝ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների թոփ-10-ում

15:00 / 30.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Մոնպելյեն» գլխավորող Միշել Տեր-Զաքարյանը Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակում է, հայտնում է L’Equipe-ը:

Հայ մասնագետն ամսական 70 հազար եվրո աշխատավարձով 10-րդն է ցուցակում: Տեր-Զաքարյանը փետրվարին էր վերադարձել «Մոնպելյե»: Նրա վերադարձից հետո ֆրանսիական ակումբն անցկացրել է 6 խաղ, տարել 5 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի:

Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը գործող չեմպիոն ՊՍԺ-ն գլխավորող Քրիստոֆ Գալտյեն է, որն ամսական վաստակում է 665 հազար եվրո:

Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչները

  1. Քրիստոֆ Գալտյե (ՊՍԺ)՝ ամսական 665 հազար եվրո
  2. Իգոր Թյուդոր («Մարսել»)՝ 330 հազար եվրո
  3. Բրունո Ժենեզեիո («Ռեն»)՝ 250 հազար եվրո
  4. Լորան Բլան («Լիոն»)՝ 230 հազար եվրո
  5. Պաուլու Ֆոնսեկա՝ («Լիլ»)՝ 220 հազար եվրո
  6. Ֆիլիպ Կլեման («Մոնակո»)՝ 200 հազար եվրո
  7. Անտոն Կոմբուարե («Նանտ»)՝ 200 հազար եվրո
  8. Ֆրանկ Հայս («Լանս»)՝ 110 հազար եվրո
  9. Ֆրեդերիկ Անտոնետի («Ստրասբուր»)՝ 75 հազար եվրո
  10. Միշել Տեր-Զաքարյան («Մոնպելյե»)՝ 70 հազար եվրո

Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-10-ում միայն ՊՍԺ-ի ներկայացուցիչներ են

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա