Logo

Միստիկան՝ շոշափելի պատկեր․ ցուցադրվել է Ծիր Կաթինում սև խոռոչի ակկրեցիոն սկավառակի առաջին լուսանկարը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:06 / 13.05.2022Լրահոս
Ծիր Կաթին

Սա նրա գոյության առաջին դիտակտիկ հաստատումն է։

Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) աստղագետները հայտարարել են, որ իրենք ստացել են «Աղեղնավոր A*» գերծանր սև խոռոչի առաջին պատկերը, որը թաքնված է մեր գալակտիկայի կենտրոնում:

Ծիր Կաթին- սև խոռոչ

Ամբողջ աշխարհում միաժամանակյա վեց մամուլի ասուլիսների ժամանակ ներկայացված պատկերը ցույց է տվել ռադիոալիքների մի փունջ, որը շրջանակի մեջ է առել սև խոռոչի «դատարկությունը»: 2019 թվականին նույն թիմը լուսանկարել է M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչը։

Սա հաստատում է այն տեսությունը, որ գրեթե յուրաքանչյուր գալակտիկայի՝ ներառյալ մերը, կենտրոնում գտնվում է սև խոռոչ, որը կարող է միլիոնավոր կամ միլիարդավոր անգամ ավելի մեծ զանգված ունենալ, քան մեր Արևը:

Ծիր Կաթին- սև խոռոչ 2

«Աղեղնավոր A*»-ն շատ ավելի բարդ թիրախ է. թե՛ նրա քաշը և թե՛ չափերը պակաս են M87-ի սև խոռոչի մեկ հազարերորդականից, ինչը նշանակում է, որ այն շարժվում է հազար անգամ ավելի արագ: Մեկ շաբաթ դիտարկելու ընթացքում հսկայական հրեշը M87-ի կենտրոնում փաստացի չէր շարժվում, մինչդեռ «Աղեղնավոր A*»-ի տեսքը փոխվում է ամեն հինգ րոպեն մեկ: Աստղագետները ստիպված են եղել քրտնաջան աշխատել՝ առանձնացնելու այն, ինչ փոփոխվում է անշարժ զանգվածից՝ ուրվագծելով սև խոռոչի սահմանները և այն նյութը, որը շարժվում է դրանում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա