Logo

Մխիթարյանը՝ «Էյր Ալբանիա» ստադիոնի խոտածածկին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:03 / 24.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչում «Ռոման» գավաթը կվիճարկի նիդեռլանդական «Ֆեյենորդի» հետ:

VNews-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից իր ընթերցողին կներկայացնի եզրափակիչի վերաբերյալ ամենաուշագրավ իրադարձությունները:

Հռոմեական ակումբն այսօր ժամանել է «Էյր Ալբանիա» ստադիոն, որտեղ վաղը՝ մայիսի 25-ին, կկայանա եզրափակիչը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղընկերների ու մարզչական անձնակազմի անդամների հետ դուրս է եկել խաղադաշտ՝ որոշ ժամանակ անցկացնելով այնտեղ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիշեցնենք, որ Մխիթարյանի մասնակցությունը խաղին դեռ հարցականի տակ է: Հենրիխը միայն այսօր է միացել ընդհանուր խմբի մարզմանը, իսկ մինչև այս ապաքինվում էր վնասվածքից:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ռոմա» - «Ֆեյենորդ» խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա