Logo

«Հոյակապ էմոցիաներ են. պետք է վայելել». Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը VNews-ին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
04:12 / 26.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը «Ռոմայի» կազմում նվաճելուց անմիջապես հետո VNews-ի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած զրույցում ամփոփել է հանդիպումը:

ԵՐԿՐՈՐԴ ԵՎՐԱԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵԼՈՒ, ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հոյակապ էմոցիաներ են. պետք է վայելել, իսկ հետո կմտածենք երրորդ եվրագավաթի մասին (ժպտում է-խմբ.):

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Խաղալու ցանկությունը շատ մեծ էր: Երբ վնասվածք ստացա, հիասթափություն եղավ, բայց տղաներն ամեն ինչ արեցին, որ պատվով դուրս գանք: Հաղթեցինք, իսկ դա ամենակարևորն է:

Վնասվածքս կբուժեմ. դա խնդիր չէ: Խաղալու ցանկությունս մեծ էր: Ամեն ինչ փորձեցի անել, որ մասնակցեմ եզրափակիչին: Մասնակցեցի 15 րոպեով, բայց կարևորը՝ թիմը հաղթեց: 

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ՝ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՆՈՏԱՅՈՎ

«Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան հաղթելու հնարավորություն կա: Ճիշտ է՝ ճանապարհը շատ երկար էր. սկսեցինք «Տրաբզոնսփորի» դեմ որակավորման փուլի խաղից ու քայլ առ քայլ առաջ էինք գնում:

Եղան հիասթափություններ, եղան ուրախություններ, բայց ամենակարևորը վերջնամասում սկսեցինք ավելի շատ հավատալ: Հասանք եզրափակիչ... Ու արդեն բոլորը տեսան»:


Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ռոմա» - «Ֆեյենորդ» խաղը  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա