Logo

Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ նախնական տեղեկություն է հրապարակվել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 29.04.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան- Ժորդան Վերետու

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Անգլիայում 1:1 հաշիվն է գրանցել  «Լեսթերի» հետ:

Հանդիպման 57-րդ րոպեին «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ժորդան Վերետուին:

Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել: Եթե բուժզննումը հաստատի վնասվածքը, հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» և 4 օր անց «Օլիմպիկոյում» Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Լեսթերի» դեմ պատասխան հանդիպումը:

Մոուրինյոն՝ Մխիթարյանի վնասվածքի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա