Logo

Մխիթարյանի ու Հալանդի գրառումները Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:06 / 01.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Այսօր տեղեկացրել էինք հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին: 

Իտալացու մահվան կապակցությամբ սոցիալական ցանցերում գրառում է կատարել նաև Հենրիխ Մխիթարյանը:

«Կկարոտեմ քեզ, Իմ Գործակալ, Իմ Լավ Ընկեր, Իմ Ընտանիք: Դու հավերժ կլինես մեզ հետ»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Հեղինակավոր գործակալի մահվանն անդրադարձել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդներից Էրլինգ Հալանդը:

«Լավագույնը»,- գրել է նորվեգացին:

Ռայոլայի հետ գործակցած ֆուտբոլիստներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա