Logo

Մխիթարյանի գնահատականն «Էմպոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:07 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

Ա Սերիայի 23-րդ տուրում «Ռոման» արտագնա հաղթանակ տոնեց «Էմպոլիի» նկատմամբ (4:2): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 75 րոպե անցկացրեց խաղադաշտում, որից հետո իր տեղը զիջեց Ջորդան Վերետուին: 
Հիշեցնենք, որ Նիկոլո Ձանիոլոն 4-րդ գոլը խփեց հայ ֆուտբոլիստի հաշվենկատ փոխանցումից հետո:

Իտալական մամուլը հերթական անգամ բարձր է գնահատել Մխիթարյանի խաղը.

LaRoma24.it. «Նորից փայլուն խաղակցվածություն ցուցադրեցին Ձանիոլոն ու Մխիթարյանը: Հենրիխն իսկական վարպետ է, հիանալի է կատարում ազատ նկարիչի պարտականությունները՝ խաղադաշտում «պատկերելով» այնպիսի փոխանցումներ, որոնք կարող են ընդգծվել միայն իր մտքում»:
Il Messaggero. «Հարձակողական կիսապաշտպանի դիրքում Մխիթարյանը ցուցադրում է իր լավագույն խաղը. հիանալի՜ է»:

LaRoma24.it: Մխիթարյան՝ 7,2

IL MESSAGGERO:  7,5

CORRIERE DELLO SPORT:  7

GAZZETTA DELLO SPORT:  7,5

CORRIERE DELLA SERA: 7

IL TEMPO: 7

LA REPUBBLICA:  8

IL ROMANISTA: 7

Միջին գնահատական՝ 7,3

Ա Սերիայի հերթական տուրի շրջանակում «գայլերը» կընդունեն առաջնության հետնապահներից մեկին՝ «Ջենոային»: Հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա