Logo

Մխիթարյանի գոլային փոխանցումներից մեկը գրանցվել է Ձանիոլոյի անվան դիմաց

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:49 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Ձանիոլո

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ռոմայի» հաղթական խաղում Հենրիխ Մխիթարյանի հաշվին գրանցվել է միայն մեկ գոլային փոխանցում՝ տեղեկանում ենք Ա Սերիայի պաշտոնական կայքից։

«Լեչեի» հետ մրցավեճում հայ կիսապաշտպանը նպաստել է 81-րդ րոպեին Էլդոր Շոմուրոդովի խփած գոլին։ Իսկ 54-րդ րոպեի գոլային դրվագում նախապես Մխիթարյանին վերագրված արդյունավետ փոխանցման հեղինակ է նշվում Նիկոլո Ձանիոլոն, որի օգնությամբ է Թեմի Աբրահամը հաշիվը դարձրել 2։1՝ հօգուտ հռոմեացիների։

Սեփական դաշտում անցկացրած այդ խաղում հաղթելով 3։1 հաշվով՝ «Ռոման» անցել է քառորդ եզրափակիչ։ 15-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Արտուրո Կալաբրեզին։ Առաջին խաղակեսի վերջում Մարաշ Կումբուլան վերականգնել է հաշվի հավասարությունը։ Վերջնարդյունքը, ինչպես նշեցինք, սահմանել են Աբրահամը և Շոմուրոդովը։

Հավելենք՝ այսօր մեր հավաքականի ավագը նշում է ծննդյան 33-ամյակը։

 

⚽Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը🎉 Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ։

Posted by Vivaro Sports on Friday, January 21, 2022

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա