Logo

Մխիթարյանի գնահատականը՝ ըստ WhoScored-ի և SofaScore-ի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:10 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան- WhoScored

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Ջենոայում Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Սամպդորիային»:

WhoScored և SofaScore վիճակագրական ռեսուրսները գնահատել են «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպանի խաղը:

WhoScored-ը Հենոյի խաղը գնահատել է 7,4 միավոր, որը խաղի հնարավոր ամենաբարձր գնահատականն է: 

SofaScore-ը Հայաստանի հավաքականի նախկին ավագի խաղը գնահատել է 7,3 միավորով, խաղի ամենաբարձր գնահատականն ստացել է «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը՝ 7,5:

Հենրիխն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը հավակնում է «Սամպդորիա» - «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա