Logo

Աղբյուր. Մխիթարյանի՝ «Ինտեր» տեղափոխությունը ձգձգվում է 1 պատճառով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:27 / 07.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ինտեր» տեղափոխությանը:

Sempreinter.com-ի հաղորդմամբ՝ ամեն ինչ պատրաստ է, պայմանագրի բոլոր կետերը հստակեցված են, սակայն «ներաձուրիները» ցանկանում են սպասել այնքան, մինչև հայ ֆուտբոլիստը վերջնականապես կապաքինվի մկանային վնասվածքից:

Եթե միլանյան ակումբի բժշկական անձնակազմը հաստատի, որ ամեն ինչ կարգին է, կողմերն ավարտին կհասցնեն գործարքը: 

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակով: Կնքվելու է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա