Logo

Մխիթարյանի գնահատականը և վիճակագրությունը «Լեսթերի» դեմ խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:52 / 29.04.2022Հայկական ֆուտբոլ
Մխիթարյան-Լեսթեր

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Անգլիայում 1:1 հաշիվն է գրանցել «Լեսթերի» հետ:

Հանդիպման 57-րդ րոպեին հռոմեական ակումբի 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ժորդան Վերետուին:

Հեղինակավոր SofaScore վիճակագրական ռեսուրսը Հենրիխի խաղը գնահատել է 7 միավորով: Խաղի ամենաբարձր գնահատականին արժանացել է «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսը՝ 7,5: Հռոմեացիների կազմում լավագույնը ճանաչվել է Նիկոլա Զալևսկին (7,4), որը գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մխիթարյանի վիճակագրությունը.

Խաղային րոպե - 57

Գոլ - 0

Գոլային փոխանցում - 0

Հարվածներ դարպասին - 0

Հարվածներ դեպի դարպասը - 0

Արգելափակված հարվածներ - 0

Խաբքեր - 0 

Գնդակին հպումներ - 34

Փոխանցումներ - 16 (12-ը՝ ճշգրիտ (75 %))

Խախտումներ - 0

Իր նկատմամբ խախտումներ - 3

Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ նախնական տեղեկություն է հրապարակվել

Մոուրինյոն՝ Մխիթարյանի վնասվածքի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա