Logo

Մխիթարյանն ամեն գնով ցանկանում է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:51 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan-Conference League:

Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել աջ ազդրի մկանային վնասվածքից, որն ստացել էր Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Լեսթերի» դեմ առաջին խաղում (1:1): 

Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամեն գնով մասնակցել մայիսի 25-ին Տիրանայում «Ֆեյենորդի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղին:

Իտալական պարբերականը նշում է, որ ակումբի բժշկական անձնակազմը չի փորձում ռիսկի դիմել՝ արագացնելով Հենրիխի ապաքինման գործընթացը: Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի վերականգնումը բարեհաջող է ընթանում:

Հայաստանի հավաքականի նախկին ավագն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա