Logo

Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հրապարակել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:51 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կշարունակի ելույթները «Ռոմայում», որի ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին՝ թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ մոտ օրերս հռոմեական ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային։ 

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին։ Մայրաքաղաքային թիմը մտադիր է առնվազն 1 տարով երկարաձգել 33-ամյա կիսապաշտպանի հետ համագործակցությունը։

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում Մխիթարյանի հեղինակած գոլը «Ռոմային» 1:0 հաշվով հաղթանակ է պարգևել «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղում։ «Ռոման» 54 միավորով ընթանում է 5-րդ տեղով։  

Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Մոուրինյոն՝ Մխիթարյանի ապագայի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա