Logo

Մխիթարյանը՝ 4 ակումբի տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:17 / 19.05.2022ՍՊՈՐՏ
transfer target-Mkhitaryan

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ հայտնում է հեղինակավոր լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայ կիսապաշտպանի մեծ երկրպագուն է և նրան համարում է միլանյան թիմի թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուին իդեալական փոխարինող:

Ըստ Պեդուլայի՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նապոլին»: Իտալացին հավելում է, որ, այնուամենայնիվ, «Ռոման» պատրաստվում է 2 տարվա պայմանագիր կնքել 33-ամյա հայ ֆուտբոլիստի հետ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական մյուս թիմը՝ «Լացիոն», որը նաև առաջարկ էր արել Մխիթարյանին, սակայն հայ ֆուտբոլիստը մերժել էր այն: Մխիթարյանի՝ «գայլերի» հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա