Logo

Մխիթարյանը դարձավ ազատ գործակալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:28 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մխիթարյան-ազատ գործակալ

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետն այսօր սպառվեց: 33-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես դարձավ ազատ գործակալ:

Հենրիխը 2019 թվականից էր խաղում «Ռոմայում»: Մխիթարյանն իտալական ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում:

Հենրիխը «գայլերի» հետ 2021/2022 մրցաշրջանում նվաճել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը:

Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»: Հայ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել «ներաձուրիների» հետ: «Ինտերը» շուտով պաշտոնապես կհաստատի Հենրիխի տրանսֆերը:

Հենրիխ Մխիթարյանն իր մարզական կարիերայի ընթացքում խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Լոնդոնի «Արսենալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա