Logo

Մխիթարյան. «Հինգշաբթի մենք պետք է ևս մեկ անգամ հաղթենք. բոլորս միասին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:38 / 11.04.2022Հայկական ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան- Բուդյո-Գլիմտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ա Սերիայի 32-րդ տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սալերնիտանայի» նկատմամբ, հռոմեացիների կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը խաղից հետո սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել.

«Հերթական կարևոր հաղթանակն Ա Սերայում հրաշալի աջակցության ներքո։

Հինգշաբթի մենք պետք է ևս մեկ անգամ հաղթենք. բոլորս միասին»:

«Ռոման» հինգշաբթի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Առաջին խաղում հռոմեացիները պարտվել են 1:2 հաշվով:

«Ռոման» Ա Սերիայում 57 միավորով 5-րդն է:

Մխիթարյանի գնահատականը «Սալերնիտանայի» դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի և WhoScored-ի

Մխիթարյանը հավակնում է «Ռոմա» - «Սալերնիտանա» խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա