Logo

Աղբյուր. Հայտնի է՝ երբ Մխիթարյանը բուժզննում կանցնի՝ «Ինտերին» միանալու համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:29 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ 33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ու պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հենրիխն «Ինտերի» հետ կնքելու է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։

Մխիթարյանը 2019 թվականից է  «Ռոմայում»: Համաձայն իտալական մամուլի՝ նա մերժել է հռոմեական ակումբի՝ պայմանագրի երկարաձգման առաջարկները, քանի որ ցանկանում է ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում: «Ռոման» Հենրիխին առաջարկել է պայմանագիր «1+1» ձևաչափով, իսկ աշխատավարձի չափը՝ տարեկան 3 մլն եվրո:

2021/22 մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Մայիսի 25-ին Մխիթարյանը «Ռոմայի» հետ հաղթեց Կոնֆերենցիաների լիգան՝ նվաճելով իր մարզական կարիերայի երկրորդ եվրագավաթը (առաջինը՝ ՄՅՈՒ-ի հետ, Եվրոպա լիգա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա