Logo

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմայի» երկրպագուներին (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:19 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմայի» երկրպագուներին։ Շուտով պաշտոնապես կհայտարարվի նրա՝ «Ինտերին» միանալու մասին։

«Սիրելի «ջալորոսիներ», «Ռոման» իրոք յուրահատուկ ակումբ է։ Իմ ժամանելուց ի վեր՝ մինչև Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, ձեր աջակցությունը փայլուն է եղել, և ես միշտ երախտապարտ կլինեմ դրա համար։

Երբ ես առաջին անգամ հագա «ջալորոսիների» մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն ակումբին ու նրա ֆանտաստիկ երկրպագուներին փառք բերելն էր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում։

Անցկացրած երեք տարիներից հետո սա լավագույն ավարտն էր, որը ես կարող էի հուսալ։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբում բոլորին համատեղ յուրահատուկ ընկերակցության համար։

Շնորհակալ եմ նաև մարզչական անձնակազմին և մասնավորապես Մոուրինյոյին ինձ վստահելու, հոգատարության և որպես ֆուտբոլիստի ինձ յուրահատուկ լիցքեր հաղորդելու համար։

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբին խաղադաշտում և դրա սահմաններից դուրս ու շատ երախտապարտ եմ այստեղ անցկացրած լավ ժամանակի համար։ Այս ակումբն ու քաղաքն ընդմիշտ կմնան իմ սրտում։ Ես ձեզ սիրում եմ։ Շնորհակալություն, «Ռոմա»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում։

 

Dear Giallorossi, AS Roma is a truly unique club. From the moment of my arrival to the UEFA Conference League final, your support has been outstanding and something I will always be thankful for! When I first put the Giallorossi shirt on, my main goal was to bring glory to the club and its fantastic fans - and I’m proud that we've achieved this together in Tirana! It was the best ending I could have hoped for my three years here! This now concludes my time at AS Roma, so I'd like to thank everyone at the club for the special friendship we’ve built together. A huge thanks also to our coaching staff and particularly to Mr Mourinho for his trust in me, his care and the extraordinary drive he gave me as a player. I’ve given everything for this club on and off the pitch and couldn’t be more grateful for the special time I’ve spent here. This club and the Eternal City will forever remain in my heart. I Love You. Grazie Roma. DajeRoma AS Roma

Posted by Henrikh Mkhitaryan on Friday, July 1, 2022

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա