Logo

Աղբյուր. Մխիթարյանը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:54 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Henrikh Mkhitaryan-2022

«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կազմել է հաջորդ մրցաշրջանի համար իր ծրագիրը՝ հայտնում է DAZN-ը։

Ըստ աղբյուրի՝ փորձառու կիսապաշտպանը մտադիր է մնալ «գայլերի» ճամբարում։ Նշվում է նաև, որ Հենրիխը չի դիտարկում Եվրոպայի սահմաններից դուրս կարիերան շարունակելու որևէ տարբերակ:

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն մտադիր է մնալ «Ռոմայում», սակայն պատրաստ է դիտարկել իտալական Ա Սերիայի այլ ակումբների առաջարկները:

Ավելի վաղ իտալական մամուլը հայտնել էր, որ հռոմեական ակումբներից մյուսը՝ «Լացիոն» հետաքրքրված է Հենոյի ծառայություններով:

Հիշեցնենք՝ Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղից (1:3, Մխիթարյանը խփել է «գայլերի» միակ գոլը) հետո «Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագու Պինտուն DAZN-ի հետ զրույցում նշել էր, որ Մխիթարյանի հետ կշարունակեն համագործակցությունը: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա