Logo

Մխիթարյանը՝ իտալական թիմի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:50 / 21.04.2022Հայկական ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-Լոտիտո

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հետաքրքրված է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով՝ հայտնում է իտալական Tuttomercato պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ «Ռոմայի» նախկին հարձակվող Պեդրոյին ձեռք բերելուց հետո Լոտիտոն մտադիր է հրավիրել նաև Մխիթարյանին: 33-ամյա Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը բանակցություններ է սկսել «Ռոմայի» ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար:

Հայաստանի հավաքականի նախկին ավագն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 4 գոլի և 9 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա