Logo

Մխիթարյանը ժամանել է «Ինտերի» մարզաբազա (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-մարզաբազա

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին մարզումը կանցկացնի «Ինտերում»:

Հենրիխն արդեն ժամանել է «ներաձուրիների» մարզաբազա: Հայ կիսապաշտպանը ճանապարհին ստորագրություններ է բաժանել երկրպագուներին, լուսանկարվել նրանց հետ:

Հիշեցնենք՝ 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Ինտեր»:

«Ինտերի» մինչմրցաշրջանային հավաքի մեկնարկային մարզմանը կմասնակցեն նաև թիմի մյուս նորեկներ Ռաուլ Բելանովան, Անդրե Օնանան, Քրիստյան Ասլանին:

Մի շարք առանցքային ֆուտբոլիստներ թիմին կմիանան հուլիսի 10-ին, այդ թվում՝ Իտալիայի փոխչեմպիոնի կազմ վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Ինտերն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին՝ մրցելով «Լուգանոյի» հետ: «Ներաձուրիներն» Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանում կմեկնարկեն օգոստոսի 13-ին՝ հյուրընկալվելով «Լեչեին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա