Logo

Մխիթարյանը՝ «Ռոմայի» առաջիկա խաղի և պայմանագրի ժամկետը երկարաձգելու թեմայի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:41 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բուդյո-Գլիմտի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։ Առաջին խաղում հռոմեացիները 1-2 հաշվով պարտություն են կրել։

«Բուդյո-Գլիմտի» դեմ նախորդ խաղերն էական չեն. հիմա մեր մտքում միայն առաջիկա հանդիպումն է։ Մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք նրանց հաղթել, քանի որ ուժեղ թիմ ունենք։

Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա ես չեմ ցանկանում խոսել դրա մասին, քանի որ այդ հարցը քննարկելու ժամանակ դեռ կա։ Ցանկանում ենք հաղթել Կոնֆերենցիաների լիգայում, սակայն դրա համար մենք նախ և առաջ պետք է հաղթենք վաղվա խաղում»,- ասել է հայ կիսապաշտպանը։

«Ռոմայի» ու «Բուդյո-Գլիմտի» միջև հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին, Հռոմում. սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա