Logo

Մխիթարյանը պատասխանել է «Լացիոյի» առաջարկին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:06 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան 2

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է երկարաձգել «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը, որը կավարտվի հունիսին՝ հայտնում է հեղինակավոր լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

SportItalia-ի լրագրողի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը մոտ է «գայլերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն իր շրջապատի և ակումբի ներկայացուցիչների միջև մի շարք հանդիպումներից հետո: Պեդուլան նշում է, որ Հենրիխը կկնքի երկարաժամկետ պայմանագիր:

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը մերժել է հռոմեական մյուս թիմի՝ «Լացիոյի» առաջարկը, որի նախագահ Կլաուդիո Լոտիտոն, ըստ իտալական մամուլի, ցանկանում է 33-ամյա հայ կիսապաշտպանին տեսնել իր ակումբում:

Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 5 գոլի և 9 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

Աղբյուր. Մխիթարյանը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա