Logo

Աղբյուր. Մխիթարյանը պատրաստ կլինի եզրափակիչին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:12 / 23.05.2022ՍՊՈՐՏ
H.Mkhitaryan

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Կոնֆերենցիաների լիգայի՝ «Ֆեյենորդի» դեմ եզրափակիչ խաղին՝ տեղեկացնում է իտալական Corriere dello Sport պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի վերջին հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս կգա 2-րդ խաղակեսում:

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հենրիխը դեռևս ոչ մի մարզում չի անցկացրել ընդհանուր խմբում, և ֆուտբոլիստի՝ եզրափակիչին մասնակցությունը քիչ հավանական է:

Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի՝ «Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում (մայիսի 25):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա