Logo

«Մխիթարյանը միակ լույսն էր». ինչ գնահատականի է արժանացել Հենրիխի ելույթն «Ինտերի» դեմ

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:53 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Henrikh Mkhitaryan

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռոման», հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվելով «Ինտերին», դուրս է մնացել հետագա պայքարից։

Հռոմեացիների կազմում առավել բարձր գնահատականի է արժանացել Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Փորձագետները նշում են, որ մեր հայրենակիցը Ժոզե Մաուրինյոյի թիմի միակ լուսավոր ֆուտբոլիստն էր այդ մրցավեճում։

Ներկայացնում ենք «Ռոմայի» խաղացողների գնահատականները՝ ըստ Corrieregiallorosso.com-ի. Հենրիխ Մխիթարյան՝ 7, Ռուի Պատրիսիու՝ 6, Սերժիու Օլիվեյրա՝ 6, Թեմի Աբրահամ՝ 6, Լորենցո Պելեգրինի՝ 6, Ռիկ Կարսդորպ՝ 5.5, Մատիաս Վինյա՝ 5.5, Բրայան Կրիստանտե՝ 5.5, Քրիս Սմոլինգ՝ 5, Ռոջեր Իբանյես՝ 5, Ժորդան Վերետու՝ 5, Նիկոլո Ձանյոլո՝ 5, Ջանլուկա Մանչինի՝ 4.5։

Մխիթարյանը «Ռոմայի» բոլոր խաղացողներից ամենաբարձր գնահատականին (7.3) է արժանացել նաև SofaScore-ի վարկածով։ Նույն կայքը խաղի լավագույն խաղացող է ճանաչել Ալեքսիս Սանչեսին՝ 8.1։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա