Logo

Մխիթարյան. «Ես արդեն փորձում եմ որդուս սովորեցնել, թե որքան կարևոր է հարգանքը մարդկանց նկատմամբ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:27 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan with students

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «A Scuola di Tifo» ակումբի նախագծի նոր գլխավոր հերոսն էր, որի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը սոցիալապես կարևոր խնդիրների վերաբերյալ:

Համաճարակի բռնկումից ի վեր ծրագիրը շարունակվում է առցանց՝ մայրաքաղաքի դպրոցների մշտական ​​ներգրավվածությամբ։ Եվ այն նվիրված է Վիլի Մոնտեյրոյին՝ 2020 թվականին Կոլեֆերրոյում դաժանաբար սպանված տղային։

Մխիթարյանի՝ ուսանողների հետ քննարկման թեմաներն են եղել ռասիզմը, արդար խաղը, ահաբեկումը և կիբեռհարձակումը:

«Ես իսկապես ուրախ եմ խոսել և լսել ձեզ նման շատ երիտասարդ ուսանողների հետ այնպիսի արդիական թեմաներից, ինչպիսիք են արդար խաղը և ռասիզմը:

Չափազանց կարևոր է հարգել մրցակցին, կարծում եմ՝ չկա մարտահրավեր առանց հարգանքի:

Ես արդեն փորձում եմ որդուս սովորեցնել, թե որքան կարևոր է հարգանքը մարդկանց նկատմամբ:

Բայց մեր պարտականությունն է նաև օգնել նրանց, որոնք հայտնվել են դժվարության մեջ, և որոնք, օրինակ՝ բռնության և ռասիզմի զոհ են դարձել, ինչն ինձ հետ նույնպես պատահել է:

Այս աշխարհում բոլորն օգնության և աջակցության կարիք ունեն, և մեր գործը այդ մարդկանցից երես չթեքելն է»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա