Logo

Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:32 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովել է թիմակիցներին և խոսել իր ապագայի մասին «Սամպդորիայի» դեմ անցկացրած հաղթական խաղից հետո: Հիշեցնենք՝ Ջենոայում կայացած խաղի միակ գոլը հեղինակել է Հենրիխը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իրոք, կարևոր էր, որ մենք հաղթեցինք: Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր վատ հանդես եկանք, բայց, բարեբախտաբար, գոլ խփեցինք խաղակեսից առաջ:

Կարևոր է նաև հաղթանակ տոնել միջազգային խաղերով պայմանավորված ընդմիջումից հետո, քանի որ դա միշտ էլ դժվար է:

Ես ողջունում եմ իմ թիմակիցներին՝ պայքարելու և այս խաղում ևս հաղթելու համար:

Մենք պետք է շարունակենք առաջ նայել: Մենք չենք կարող անցյալին նայել՝ որոշ խաղերի համար ափսոսանք հայտնելով:

Պետք է կենտրոնացած մնանք և մտածենք հաջորդ խաղի համար»,- նշել է հայ կիսապաշտպանը խաղի մասին:

ԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Մոտ օրերս կքննարկենք պայմանագրիս երկարաձգման հարցը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մխիթարյանը հավակնում է «Սամպդորիա» - «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա