Logo

Մխիթարյան. «Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.11.2021Հայկական ֆուտբոլ
. Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ - Մխիթարյան. «Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գերմանական Sport1 հեռուստաընկերության հետ խոսել է այն մասնագետների մասին, որոնց գլխավորությամբ աշխատել է:

– Դուք աշխատել եք Թոմաս Տուխելի, Յուրգեն Կլոպի, Արսեն Վենգերի, Ունայ Էմերիի, Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ. ո՞վ է լավագույնը.

– Այդ հարցին պատասխան չկա. ես սովորել եմ բոլորից: Ամենահաջող տարիներս անցկացրել եմ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Նա փայլուն մարզիչ է ու հիանալի մարդ: Անշուշտ, լավագույններից մեկն է, բայց ես բոլորից ինչ-որ բան սովորել եմ, ու չկա մարզիչ, որ լավագույնն է: Կլոպն ու Տուխելը շատ տարբեր են. Տուխելն ուշադրությունը բևեռում է մարտավարության վրա, Կլոպն ավելի շատ հոգեբան է. նա քեզ օգնում է հոգեպես, երբեմն գրկում է: Երկուսն էլ շատ հաջողակ են և, իհարկե, լավագույններից են աշխարհում:

Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա