Logo

«Մխիթարյան-կայսեր» 7-րդ գահակալությունը և «Բարսելոնայի» գոլային հրավառությունը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.12.2016ՍՊՈՐՏ
G131q8Ak - «Մխիթարյան-կայսեր» 7-րդ գահակալությունը և «Բարսելոնայի» գոլային հրավառությունը. Օրվա ամենաուշագրավ լուրերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:32

-

-

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՖՖ-ն հրապարակել է քվեարկության արդյունքները «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի լավագույն մարզիչ» անվանակարգերում: 2016 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով 245 միավոր: Նրան լավագույն եռյակում հաջորդել են Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա լավագույնի կոչմանն է արժանացել Վարդան Բիչախչյանը, որն իրենից հետ է թողել Աբրահամ Խաշմանյանին և Արթուր Ոսկանյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» սոցիալական ցանցերի միջոցով շնորհավորել է ակումբի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ կարիերայում 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

Անձամբ ֆուտբոլիստը նույնպես մեկնաբանել է այս նվաճումը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում. «Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իմ ակումբներին, երկրպագուներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ հավատացել են ինձ»:

VivaroNews.am-ը վերլուծել է լավագույն մարզչի ընտրության հետ կապված իրավիճակը և փորձել հասկանալ, թե արդյոք Վարդան Բիչախչյանն արժանի էր ճանաչվելու տարվա լավագույն մարզիչ:

cgcrc5yp

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա