Logo

Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակման բանակցությունները թափ են հավաքում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.06.2020ՍՊՈՐՏ
Gent v AS Roma UEFA Europa League d4f6eb5531f1c8ea669e126c83cacd1d - Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակման բանակցությունները թափ են հավաքում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

«Արսենալը» ու «Ռոման» ակտիվ բանակցում են Հենրիխ Մխիթարյանի ու Ջաստին Կլյուվերտի փոխանակման շուրջ, տեղեկացնում է Calciomercato-ն՝ ներկայացնելով նաև որոշակի մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստին գրավում է «Արսենալում» կարիերան շարունակելու տարբերակը։ Նրան առաջարկում են կրկնակի բարձր աշխատավարձ ու 4 տարվա պայմանագիր։ Մխիթարյանը նույնպես բազմիցս հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է պաշտպանել «գայլերի» գույները։

Սպասվում է, որ լոնդոնցիները Մխիթարյանի զիջելուց զատ նաև հավելյալ մոտ 20 մլն. եվրո կվճարեն իտալացիներին։ Այս տրանսֆերը «Ռոմային» կօգնի որոշ առումով հաղթահարել ֆինանսական ճգնաժամը ու պայմանագիր առաջարկել «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա