Logo

Մխիթարյան. «Մի օր անպայման կվերադառնամ Դորտմունդ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.11.2021ՍՊՈՐՏ
Մխիթարյան. Մի օր անպայման կվերադառնամ Դորտմունդ - Մխիթարյան. «Մի օր անպայման կվերադառնամ Դորտմունդ»

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Sport1 հեռուստաընկերության հետ զրույցում անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու, ապագայում Դորտմունդ հնարավոր վերադարձի թեմային:

ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ՝ ՓՈ՞Ղ

«Այն, որ ես փողի համար եմ հեռացել, ուղղակի անհեթեթություն է: Ես և ակումբը որոշումը կայացրել ենք միասին: Իհարկե, չստացվեց այնպես, ինչպես ես կցանկանայի, բայց չեմ ուզում դրա մասին խոսել: Երբ լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իմ ծառայություններով, ցանկացա տեղափոխվել այնտեղ: Իմ երազանքն էր մի օր խաղալ Անգլիայում: Մարդիկ ասում էին, թե դա արել եմ փողի համար, բայց դա անհեթեթություն է: Ես երբեք փողի համար ֆուտբոլ չեմ խաղացել, այլապես կտեղափոխվեի Ռուսաստան կամ մեկ այլ տեղ: Ես երջանիկ էի Դորտմունդում, բայց երբեմն պետք է կտրուկ որոշումներ կայացնել»:

ԴՈՐՏՄՈՒՆԴ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԱՆՊԱՅՄԱՆ

«Ես այսօր էլ կապ ունեմ Գերմանիայի հետ ու երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած ժամանակը: Որպես ֆուտբոլիստ՝ ինձ համար դա լավագույն ժամանակաշրջանն էր: Ես դեռ երախտապարտ եմ Յուրգեն Կլոպին, ակումբին ու նախկին թիմակիցներիս, որ ինձ դարձրին այն ֆուտբոլիստը, որ կամ: Երեք տարիներն առանձնահատուկ էին: Մի բան հստակ է՝ մի օր ես կվերադառնամ Դորտմունդ: Չգիտեմ՝ դա կլինի ֆուտբոլիստի՞ կարգավիճակով, թե՞ հանդիսատեսի, բայց հաստատ կվերադառնամ»:

Հալա՞նդ, թե՞ Լևանդովսկի՝ պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը

Մխիթարյան. «Ամենահաջող տարիներն անցկացրել եմ Տուխելի գլխավորությամբ»

Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու վերաբերյալ հարցին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա