Logo

Մխիթարյանի 50-րդ խաղը Չեմպիոնների լիգայում (ֆոտո)

01:14 / 15.03.2023ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-6

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն է անցկացնում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը հետխորհրդային երկրների 15-րդ ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հատում է 50 խաղի շեմը։

34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը 14-րդ խաղն է անցկացնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, որում խփել է մեկ գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրավելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը:

Երկրորդ խաղակեսի դրությամբ «Ինտերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղում պորտուգալական «Պորտուի» հետ: Դիմակայության առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը խաղացել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Լոնդոնի «Արսենալում» և իտալական «Ռոմայում»:

Բացի «Ինտերից», Մխիթարյանը գլխավոր եվրագավաթում խաղերի է մասնակցել նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Բորուսիայի» և «Շախտյորի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա